Զորամասում ինքնասպանության հասցնելու համար՝ 4-8 տարի ազատազրկում

Նախագծով առաջարկում է խստացնել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում․․․
zinvor

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հեղինակած օրենքի նախագծով առաջարկում է խստացնել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից:

Որպես պատժաչափ է առաջարկվում սահմանել 4-8 տարի ազատազրկումը, իսկ եթե նման արարք կատարվի ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտական պայմաններում՝ կպատժվի ազատազրկմամբ՝ 7-10 տարի ժամկետով: Առաջարկվող հիմնավորումներից մեկն էլ այն է, որ տարիներ շարունակ ինքնասպանությունների հետեւանքով բանակում շատ ավելի զոհեր են լինում, քան մարտական պայմաններում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները