Վիգեն Սարգսյան. ՊՆ-ն անանուն հարցումներ կանցկացնի բոլոր զորացրվածների հետ

Շուտով կմեկնարկի ՊՆ նոր նախագծերից ևս մեկը՝ «Դիտակետը»...
vigen-sargsyan2
Շուտով կմեկնարկի ՊՆ նոր նախագծերից ևս մեկը՝ «Դիտակետը», լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
««Դիտակետ» նախագծով յուրաքանչյուր զորացրվածի տուն կայցելեն սոցիոլոգներ, ովքեր մոտ 50 հարցից կազմված հարցաթերթի միջոցով կպարզեն զորամասում եղած հարաբերությունները, կենցաղային պայմանները և այլն»,- ասաց Վ. Սարգսյանը՝ նշելով, որ հարցումը լինելու է լիովին անանուն:
«Նշվելու է միայն զորամասը, մենք ապահովելու ենք անանունությունը։ Որից հետո բոլոր տվյալները հավաքվելու են մի ընդհանուր բազայում ու արդեն սեպտեմբերին կունենանք այդ պատասխանների հիման վրա ձևավորված ամբողջական պատկեր»,- ասաց ՊՆ նախարարը:

 

*

*