Մեր երկիրը փոքր է, սահմանի ամեն հատվածն էլ՝ կարեւոր

Զինվորական առաջին սնունդին էլ նորակոչիկները հենց հավաքակայանում են ծանոթանում, դժգոհ չեն:

Նորակոչիկ Տիգրանին բանակ ճանապարհելու են եկել ոչ միայն ընտանիքի անդամները, այլեւ ընկերներն ու հարազատները, ինչպես սովորաբար լինում է հայկական ընտանիքներում: Հայրն ասում է՝ որդին դեռ մանկուց գիտեր՝ զինվոր է լինելու, նրան այնպես է դաստիարակել, որ պատրաստ լինի զինվորական ծառայությանը, ամեն դեպքում, որոշ խորհուրդներ այսօր տվել է նրան:

«Խորհուրդ եմ տվել թույլին պաշտպանել, ազնիվ, մաքուր ու մաքրասեր լինել ու լավ ծառայել»,- ասել է Տիգրանին հայրը՝ Վարդան Օնանյանը:

Ծառայության վայրի հետ կապված մտահոգություն հայրը չունի, ասում է՝ մեր երկիրը փոքր է, սահմանի ամեն հատվածն էլ՝ կարեւոր:

Զինվորական առաջին սնունդին էլ նորակոչիկները հենց հավաքակայանում են ծանոթանում, դժգոհ չեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները