Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի համար դիմողների թիվը նվազել է

«Նախկինում տարկետման համար դիմողների թիվը հասնում էր 500-ի կամ 1000-ի»
pn

Զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ստանալու համար պաշտպանության նախարարություն դիմողների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Վիճակագրությունը, որ ես ստացել եմ այսօր առավոտյան, վկայում է այն մասին, որ մեծ քանակությամբ մարդիկ չեն դիմում տարկետման իրավունք ստանալու համար: Նախկինում տարկետման համար դիմողների թիվը հասնում էր 500-ի կամ 1000-ի, հիմա դա կլինի մի քանի անգամ քիչ».- նշեց Տոնոյանը:

Նախարարը հայտնեց, որ զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու չափորոշիչների առումով օրենքում որոշ փոփոխություններ են կատարվել՝ հույս հայտնելով, որ այդ փոփոխությունները տարկետման համար դիմումների քանակական մեծ աճի չեն հանգեցնի:

Նախարարը նաև նշեց, որ  զինված ուժերում շարունակվելու են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք ներդրվել են նախորդ իշխանությունների օրոք:

*

*