Զինվորների ընտանիքի համար բժշկական մեծ թվով ծառայություններ անվճար են

Ինչպե՞ս եւ ո՞ւմ դիմել, որտեղից սկսել, եթե որդին ծառայում է, իսկ ծնողները՝ բուժման կարիք ունեն:
Զորակոչն արդեն սկսված է, ու զինվորը պետք է հանգիստ խղճով գնա բանակ՝ վստահ լինելով, որ պետությունն իր ընտանիքի համար ապահովելու է ամենակարեւորն՝ առողջություն: Զինվորների ընտանիքի համար բժշկական բավական մեծ թվով ծառայություններ անվճար են:Եւս կես տարի ու Ռուզաննա Գրիգորյանի տղան տուն կգա: Սա ընտանիքի կյանքի ամենադժվար ժամանակն էր: Այս ընթացքում առողջական խնդիրներ սկսվեցին: Որոշեց դրանք լուծել պետության օգնությամբ: Առաջինը դիմեց ստոմատոլոգիան կենտրոն:

Ռուզաննա Գրիգորյանը սպասել էր 9 ամիս: Երբեմն այդքան, երբեմն ավելի շատ կամ քիչ ժամանակ է հարկարվոր, որպեսզի հերթը հասնի, եթե դա հրատապ դեպք չէ: Հրատապ դեպքերի ժամանակ հերթագրվելու մասին խոսք լինել չի կարող: Գոնե՝ ըստ գործող կարգի: Գործնականում ամեն ինչ ավելի բարդ է: Եվ ոչ միայն նրա համար, որ հիվանդանոցը գումար է պահանջում զինծառայողի ծնողից, այլ, որ ծնողներն իրենք չգիտեն ճիշտ քայլերը:

Ինչպե՞ս եւ ո՞ւմ դիմել, որտեղից սկսել, եթե որդին ծառայում է, իսկ ծնողները՝ բուժման կարիք ունեն: Առողջապահության նախարարության բուժվարչության պետը քայլերը հատ առ հատ օրվա մեջ մի քանի անգամ է բացատրում իր դուռը թակող քաղաքացիներին:

Ընդհանուր առմամբ, զինծառայողների ընտանիքի անդամնեների, առանձնապես ծնողների բուժօգնությունն անվճար է: Դա վերաբերում է բուժօգնության գրեթե ամբողջ ոլորտին՝ սկսած բարդ հետազոտություններից, ասենք համակարգչային եւ մագնիզառեսոնանսային տոմոգրաֆիա, ավարտած տարբեր վիրահատություններից: Բացառություն են այն միջամտությունները, որոնք պահանջում են նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*