Ստեփանակերտից երրորդ վիրավորն է տեղափոխվել Երեւան

Նա Ստեփանակերտում վիրահատվել է եւ նոր տեղափոխվել, սակայն մինչ այժմ գիտակցության չի եկել:
gayane-hovhannisyan

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 17-ին ադրբեջանական հեռահար կրակից վիրավորվել էին երկու զինծառայող: Այսօր հայտնի դարձավ, որ Ստեփանակերտից Երեւան է տեղափոխվել երրորդ վիրավոր զինծառայողը՝ 20-ամյա Յուրի Արմենի Զաքարյանը:  Նա Ստեփանակերտում վիրահատվել է եւ  նոր տեղափոխվել, սակայն մինչ այժմ գիտակցության չի եկել, գտնվում է արհեստական շնչառության ապարատի տակ: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

Հունիսի 17-ին Ստեփանակերտից ուղղաթիռով Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված  վիրավոր զինծառայող Արմեն Վարդանյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր. նա արդեն գիտակցության է եկել:

Արմեն Վարդանյանը ականի պայթյունից գլխի վիրավորում էր ստացել, վիրահատվել էր Ստեփանակերտում եւ տեղափոխվել Երեւան:

 

*

*