«Առաջնագծի ժպտացող զինվորների» լուսակարները՝ ԵՊՀ-ի տարբեր անկյուններում

Սահմանային լարվածության առաջին օրից շատ ուսանողներ դասերը թողել եւ կամավոր առաջնագիծ են գնացել:

Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում ուսանողները որոշել են յուրահատուկ ներկայացնել իրենց կուրսեցիներին, որոնք այս շաբաթներին ժամանակավոր թողել են ուսումն ու մեկնել հայրենիքի պաշտպանությանը: Երիտասարդ կամավորների լուսանկարները հայտնվել են բուհի տարբեր անկյուններում:

Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ասում է՝ սահմանային լարվածության առաջին օրից շատ ուսանողներ դասերը թողել եւ կամավոր առաջնագիծ են գնացել: Այս պահին դեռ 40-ից ավելի հարգելի բացակա ունեն, հույս ունեն՝ հենց իրավիճակը հանդարտվի տղաներն անպայման հետ կվերադառնան՝ կյանքի մեկ այլ կարեւոր քննություն պատվով հանձնած:

«Առաջնագծի ժպտացող զինվորները» իր տեսակով առանձնահատուկ այս ցուցահանդեսի խորագիրն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկ Մեկնաբանություն
  • Հերմինե
    18 мая 2016 at 15:45

    անսպասելի էր իմ ծառայող եղբորը տեսնելը․․․ նա 1 տարուց ավել է ծառայում է։
    Այնպես որ բացակաները լրացնելու խնդիր չունի ))))))))) սխալ եք մեկնաբանել նյութը բայց շնորհակալություն անսպասելիիի համար

  • *

    *