«Լույսը բացվեց, տեսա 3-ով էինք կռվում, տղաներն անշարժ պառկած էին». aravot.am

Ապրիլի 2-ի առավոտյան՝ ժամը 4-ին մոտ, հրաման տրվեց՝ պաշտպանվել եւ հետ վերցնել մեր դիրքերը...
zinvor-viravor

Ապրիլի 2-ի առավոտյան՝ ժամը 4-ին մոտ, հրաման տրվեց՝ պաշտպանվել եւ հետ վերցնել մեր դիրքերը. տղաների մտքին մի բան էր՝ մեր հողերը հանկարծ չտանք, հետ վերցնենք, իսկ հակառակորդն արդեն վերցրել էր մեր դիրքերը:

Արցախում 21 ամսվա ժամկետային զինծառայող Համբարձում Վարդանովն է «Առավոտին» պատմում. խոսում է շատ ցածր ձայնով, ոնց որ չուզենա պատմել, համեստություն է անում, ամաչում է իր կռվի մասին խոսել, ասում է՝ դե, զինվոր ենք, մեր պարտքն էինք կատարում:

miqayel-Sahakyan

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի 4-ի մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայող 19-ամյա Միքայել Սահակյան:

«Հակառակորդը միանգամից եկավ, միանգամից պատերազմը սկսվեց: Առաջին վայրկյանից նռնակներ էին նետում, մեր զինվորներից մեկը լուրջ վնասվածք ստացավ, ոտքը կորցրեց, մինչեւ իջեցրեցինք կացարան, առաջին բուժօգնությունը ցույց տվեցինք, ու երբ հասկացանք որ հակառակորդը մեր տարածքում է՝ խրամատում, էլ չկարողացանք գնալ մեր տեղը, որտեղից, որ պիտի կռիվ տայինք: Սկսեցինք մեր կացարանի մոտից հակառակորդի հետ կռվել: Իրենք բարձր տեղ էին, մենք՝ ցածր, առավելությունն իրենց կողմն էր: Իրենք էլ հսկում էին բոլոր ճանապարհները, ոչ մեկ չէր կարողանում զինամթերք բերել: Հետո մեր սպաները եկան, վիրավորներից մեկին հանեցին դիրքից, ու էլ ոչ մեկ չէր կարողանում դիրքին մոտ գնալ, մենք որքան կարողանում՝ կռվում էինք»,- պատմում է Համբարձումը:

Զինվորն ասում է՝ հակառակորդը զինամթերքի պակաս չուներ, անընդհատ կրակում էր, անընդհատ նռնակ նետում, ականանետում, ու երկար ժամանակ այդ ամենը չէր վերջանում, իսկ մեր զինվորների մոտ զինամթերքը սահմանափակ էր, աշխատում էին հնարավորինս քիչ կրակել, բայց դիպուկ ու արժանի հակահարված տալ: Բայց եկավ մի պահ, որ մերոնց փամփուշտները վերջացան:

Համբարձումի զինվոր ընկերները զոհվել էին, վիրավորներ էլ կային. «7 հոգով էինք մնացել դիրքում, մեկ էլ լույսը բացվեց, տեսա՝ 3-ով էինք կռվում, մեր մի քանի ընկերների մասին էլ

vachagan-Vardazaryan

Հատուկ նշանակության խմբից՝ Վաչագան Վարդազարյան

տեղեկություն չիմացանք՝ զոհվե՞լ են, չգիտեմ, նրանք անշարժ պառկած էին»:

Կռվի մասին Համբարձումը երբեք չի մոռանա, հազիվ 20-ամյա այս տղան, որը մի քանի ժամում մի քանի տարով մեծացավ, հասուն տղամարդու պես ասում է՝ էլի գնալու եմ շարունակեմ ծառայությունս: Հիմա Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում. ծոծրակի բազմաբեկորային վնասվածք ունի.

«Լուրջ բան չի, լավանամ՝ կգնամ ծառայության»: Համբարձումը պատմում է, որ հակառակորդին 100-150 մետրի վրա է տեսել. նրանք երիտասարդ զինծառայողներ չէին. «Թուրքի դիակներ էլ տեսա, բոլորն էլ մեծ մարդիկ էին»:

Շարունակությունն՝ այստեղ

*

*