Ընտանիքի միակ արու զավակները որոշ դեպքերում կազատվեն պարտադիր զինծառայությունից

ԱԺ-ն օրենք ընդունեց...
zinvorner

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 78 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:

Օրենքի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, ովքեր ընտանիքի միակ արու զավակն են և ունեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում, այլ զորքերում, ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանում տեղակայված օտարերկրյա պետությունների զիվորական ստորաբաժանումններում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող, եղբայր կամ քույր:

Օրենքով նախատեսվում է նաև մեկ անգամ տարկետում ստանալու իրավունք վերապահել այն անձանց, ովքեր մինչև 19 տարեկանը լրանալը ստացել են օրենքով սահմանված տարկետում՝ հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորելու համար, սակայն նշված տարիքը լրանալու օրվա դրությամբ դեռևս չեն ավարտել ուսումնառությունը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները