Զինվորներին օգնություն ուղարկած ուսուցիչներն ու աշակերտները ցնցված են

Շատերն արդեն տեղյակ են, ավելին՝ առայսօր սպասել են զինվորի հետադարձ նամակին:
Այն, որ Արցախյան քառօրյայից հետո ուսուցիչների համեստ միջոցներով հայ զինվորին ուղարկված օգնությունը գողացվել, աշակերտների գրած նամակներն էլ գնացել էին սխալ հասցեով, վրդովվեցրել է ուսուցիչներին, հիասթափեցրել՝ աշակերտներին ու նրանց ծնողներին:
164-րդ հիմնական դպրոցում տարիներ անց էլ պահպանվում են տվյալները, որտեղ գրված է, թե որ արկղում ինչ են փաթեթավորել:
Ուսուցիչներն ու ծնողները կարծում են, որ երեխաների համար ծանր կլինի իմանալ ճշմարտությունը, նույնիսկ մտածում են՝ չասել նրանց: Բայց շատերն արդեն տեղյակ են, ավելին՝ առ այսօր սպասել են զինվորի հետադարձ նամակին:
Մանրամասները՝ տեսանյութում։ 

*

*