Զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկում է անցկացվել

Ներկայացվել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցները․․․
pn

Պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 11-ին «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկում է անցկացվել։

Քննարկմանը մասնակցել են Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար, գնդապետ Ալիկ Ավետիսյանը, ծրագրի միջազգային ղեկավար Անդրեյ Եսինը, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ ՀՀ ԶՈՒ-երում մարդու իրավունքների ամրապնդմանն աջակցելու նպատակով Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող և ԵԽ-ի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման բարելավումը և ԶՈՒ-ում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի կանխման, հայտնաբերման, տեղեկացման և քննության գործընթացների կատարելագործումը։

Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատու, Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցները, որում բարձրաձայնված խնդիրների շուրջ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները։

*

*