Զինկոմիսարիատների աշխատակիցները բողոքում են օպտիմալացման դեմ

Բողոքը լսելուց հետ նրանց ուղարկել են ՊՆ
zinkomisariat-dilijan

ՀՀ կառավարության՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը ընդունել է զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող քաղաքացիներին և հորդորել գնալ պաշտպանության նախարարություն և քննարկել հարցը նախարարի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը Ղազարյանն ասել է, որ բարձրացված հարցը նախարար-վարչապետ քննարկելու խնդիր է:

Վաղ առավոտից կառավարության շենքի դիմաց են հավաքվել ավելի քան 10 զինկոմիսարիատների ներկայացուցիչներ և բողոքում են զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: Զինկոմիսարիատների օպտիմալացման պարագայում 44 զինկոմիսարիատներից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝ 20 աշխատողներից՝ երկուսը։

*

*