Զինկոմիսարիատների մասին որոշումների ընդունումը կհետաձգվի մինչև հունիսի 21-ը

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է որոշումների վերջնական կայացումը հետաձգել․․․
davit-tonoyan

Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև հունիսի 21-ը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ:

 

*

*