Օպտիմալացումն արվում է ի նպաստ բանակաշինության․ Արարատ Միրզոյան

Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող քաղաքացիներին ընդունել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը
ararat-mirzoyan (1)

Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող քաղաքացիներին ընդունել է ՀՀ նորանշանակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը դժգոհեց, որ կրճատումների արդյունքում ինքը գործազուրկ է դարձել, և ստիպված են լինելու արտագաղթեն: «Մեզ առաջարկում են մեր բնակավայրից հեռու գտնվող զինկոմիսարիատում աշխատել, բայց դա հնարավոր չէ»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենք մտահոգ են խնդրով: Նրա խոսքով` փոփոխությունն արվել է ի նպաստ բանակաշինության, և այն չի կարող անդրադառնալ զորահավաքների կազմակերպման վրա: Փոխվարչապետը միևնույն ժամանակ հավաստիացրեց, որ իրենք չեն առաջարկելու մի լուծում, որի արդյունքում 450 մարդ միանգամից մնա գործազուրկ:

«Մենք ձեռք ենք մեկնում ձեզ, պատրաստակամ ենք օգնել ձեզ, բայց պետք է արձանագրենք, որ զինկոմիսարիատների հարցով խնդիր կար, նույն ձևով չէր կարող մնալ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ «Պաշտպանության մասին» նոր օրենքով զինկոմիսարիատների կառավարումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբից փոխանցվել է պաշտպանության նախարարությանը: Փոփոխությունների արդյունքում կրճատվել է զինկոմիսարիատների թիվը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները