Զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, զոհեր չկան

Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
shtapognutyun

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս-Դարանիկ ավտոճանապարհի՝ Դարանիկ գյուղի վարչական տարածքում  ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը, որում եղել են 30 պայմանագրային զինծառայողներ,  կողաշրջվել է:  Նրանցից 12-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Զինծառայողների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը եղել է գյուղամիջյան ճանապարհին հայտնված նախիրը:

Փաստի առթիվ զբաղվում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը:

Ավելի ուշ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, նրան տեղափոխում են Երևան։

*

*