Նախատեսվում է 2020 թվականից փոխհատուցել նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերի հարազատներին. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ
arcrun-hovhannisyan

2020 թվականի հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերի համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկը էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից փոխհատուցել նաև մինչև 1998 թվականը տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008 թվականը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»:

*

*