Պայմանագրային զինծառայող է զոհվել

5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում:
zinvor zoh

2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գրիշա Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու  հանգամանքները:

Ըստ նախնական տեղեկությունների` Կարապետյանի վիրավորումը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով չի եղել:

*

*