Կայացել է ԶԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը — Երկիր Մեդիա

Կայացել է ԶԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Ներկայացվել է 3 ամիսների ընթացքում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների մասին տեղեկատվությունը․․․
himnadram-nist

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է հիմնադրամի աշխատանքների թափանցիկության ապահովումը լրացուցիչ միջոցների ներգրավման և հիմնադրամի գործունեության նկատմամբ հանրային վստահությունն առավել ամրապնդելու տեսանկյունից:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է վերջին երեք ամիսների ընթացքում հավաքագրված գումարների, կատարված հատուցումների և նվիրատվությունների մասին տեղեկատվությունը, ընթացիկ աշխատանքները:

Նիստի ընթացքում քննարկվել են հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից ներկայացված մի շարք առաջարկներ, որոնք ներառվել են հաջորդ նիստի օրակարգում:

*

*