Ականի պայթյունից վիրավորված զինվորներից երկրորդին եւս կտեղափոխեն Երեւան

2 զինծառայողների վիճակն էլ նորմալ է:
adrbejan-zinvor

Արցախում հունվարի 4-ին ականի պայթյունից վիրավորված 2 զինծառայողներից 1-ը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուս վիրավորը հոսպիտալ կտեղափոխվի հունվարի 9-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ 2 զինծառայողների վիճակն էլ նորմալ է: «Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Զինծառայողները վիրավորվել էին հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղա­մասում:

*

*