Վիրավոր երկու զինծառայողների վիճակը բավարար է

Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
kamavor-khachatryan
Լուսանկարը՝ Արմենպրեսից

Տավուշում ականի պայթյունի հետևանքով վիրավորած զինծառայող Շիրազ Սահակյանի առողջական վիճակը բավարար է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

«Շիրազ Սահակյանը կենտրոնական զինվորական հոսպիտալում է, վիճակը բավարար է: Վերքերի լավացումից հետո կդրվի պրոթեզավորման հարցը», — ասաց նա:

Շիրազ Սահակյանը վիրավորվել էր մայիսի 4-ին:

Ապրիլի 17-ին հակառակորդի կրակոցից վիրավորված ՊԲ զինծառայող 1997 թվականին ծնված Թաթուլ Հարությունյանի վիճակը լավ է, տեղեկացրեց  Կամավոր Խաչատրյանը:

«Նա հիմա գտնվում է կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում, սակայն օրերս դուրս կգրվի և կտեղափոխվի վերականգնողական բուժման», — ասաց նա:

*

*