2 զինծառայողների բուժումը կշարունակվի ՌԴ-ում — Երկիր Մեդիա

2 զինծառայողների բուժումը կշարունակվի ՌԴ-ում

Այդ նպատակով կհատկացվի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
sahman-iravichak-hivandanoc-viravor

Կառավարությունը ծառայողական պարտականությունները կատարելիս վնասվածքներ ստացած երկու զինծառայողների՝ Ռոլանդ Քաջիկի Սահակյանի և Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում շարունակելու նպատակով կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության մայիսի 11-ի նիստի օրակարգում:

Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժման նպատակով, ով ստացել էր ականապայթունային վնասվածք, պահուստային ֆոնդից կհատկացվի 4 մլն 138 հազար դրամ:

Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժմանը կհատկացվի 5 մլն 142.2 հազար դրամ:

*

*