Վիգեն Սարգսյան. «Զինծառայողների բնակարանային ծրագրերին պակասում էր թափանցիկությունը»

Բնակարանային հարցը կլուծվի մինչ այս տարվա ավարտը։
vigen-sargsyan

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս մեկ անգամ նշեց՝ մինչև այս տարվա ավարտը լուծվելու է զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած անօթևան զինծառայողների ու նրանց ընտանիքների բնակարանային ապահովման հարցը։

«Բավականին հերթ է գոյացել: Իմ գնահատականով՝ այդ ծրագրերին պակասում էր թափանցիկությունը, նաև հերթի ընթացքին առցանց հետևելու հնարավորությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Նախագահի հանձնարարարականով Ճանապարհային Ոստիկանության արտաբյուջետային միջոցներից որոշակի գումար է տեղափոխվել ՊՆ հաշվին, ինչն էլ հնարավորություն կտա բնակարանային հարցը լուծել ոչ թե 3 տարվա ընթացքում, այլ՝ մինչ այս տարվա ավարտը։

Հիշեցնենք, որ հաջորդ տարի էլ կլուծվի երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների եւ նրանց ընտանիքների բնակարանային հարցը:

Մեկ Մեկնաբանություն
  • Վիգեն Սարգսյան. «Զինծառայողների բնակարանային ծրագրերին պակասում էր թափանցիկությունը» — Armenian National Committee of America
    28 июня 2017 at 12:00

    […] […]

  • *

    *