Արցախում տեղի է ունեցել զինծառայողների համար բազմաբնակարան շենքի բնակարանամուտը

Արցախի Հանրապետության նախագահը մասնակցել է․․․
bnakaranamut

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր եւ մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումն այսուհետ եւս կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Այնուհետեւ նախագահը ներկա է գտնվել Մեխակավանում կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները