Քաշքշոց, հայհոյանքներ. մի խումբ երիտասարդներ կանգնեցրել են նորակոչիկներին տեղափող ՊՆ ավտոբուսը (տեսանյութ)

«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք...»
zinakochik-qasgqshoc (1)

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի գրառմամբ անդրադարձել է զինակոչիկների ավտոբուսում տեղի ունեցած միջադեպին:

«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածն անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ն համապատասխան նյութեր է նախապատրաստում»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Տեղեկացնենք, որ armtimes.com-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով, սակայն տեսանյութում լսվում է, թե ինչպես են կոչ անում դադարեցնել պլանավորածը՝ «նկարում են, մի արեք»:

*

*