Այսօր լրանում է ԼՂ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված անժամկետ զինադադարի մասին համաձայնագրի 22 տարին

Հրադադարն ուժի մեջ մտավ 1994 թվականի մայիսի 12-ի կեսգիշերին:
tavush-sahman-hakarakord

Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի  եւ Ադրբեջանի միջեւ կնքված անժամկետ զինադադարի մասին համաձայնագրի 22 տարին:

1994 թվականի մայիսի 5-ին ռուսական ուժերի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը:

Նախապես ընտրված հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Հաջորդ օրը Երեւանում այն ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն, իսկ մայիսի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:

Հրադադարն ուժի մեջ մտավ 1994 թվականի մայիսի 12-ի կեսգիշերին:

*

*