Զգուշացում Ոստիկանությունից. արգելափակող sms-ները կեղծ են

Այն քաղաքացիները, ովքեր տուժել են խարդախների գործունեությունից, կարող են դիմել ոստիկանություն:
vostikan

Համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, թե իբր պոռնո նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու համար ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը եւ որպես տուգանք անհրաժեշտ է վճարել 8.500 դրամ:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ այդ հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ոստիկանության հետ: Կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում:

ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը եւ համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը կամ դիմել համապատասխան համակարգչային մասնագետի:

Այն քաղաքացիները, ովքեր տուժել են խարդախների գործունեությունից, կարող են դիմել ոստիկանության կամ զանգահարել 011-56-27-18, 010-59-67-33 հեռախոսահամարներով:

*

*