Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Զեյթուն 2» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի պաշտոնական բացմանը

Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ այս համալիրն ունի 134 բնակարան:

Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք բազմաբնակարան բնակելի շենքային համալիրի հիմնարկեքին:

Հանդիսավոր միջոցառման շրջանակներում կազմակերպված մշակութային ծրագիրը դիտելուց հետո Հանրապետության նախագահը ծանոթացել է «Զեյթուն 3» ծրագրով կառուցվելիք շենքային համալիրի շինարարական նախագծերին և ծրագրի մանրամասներին: Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային այս համալիրում նախատեսվում է կառուցել 210 բնակարան, որը շուկայականից ցածր գներով հատկացվելու է երիտասարդ մասնագետներին: Համալիրը բաղկացած է լինելու 3 մասնաշենքերից և ունենալու է 15 հարկ: Առաջին հարկում կառուցվելու են հասարակական նշանակության տարածքներ։ Շենքի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, անցկացվելու է արտաքին լուսավորություն։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4 միլիարդ 7 միլիոն դրամ։ «Զեյթուն 3»-ի շահառուների հիմնական թիրախային խմբում են բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներն ու ԳԱԱ գիտաշխատողները:

Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցել է մայրաքաղաքի Պ. Սևակի փողոցում վերոնշյալ ծրագրով կառուցված «Զեյթուն 2» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի պաշտոնական բացմանը։

Ամբողջությամբ՝ այստեղ։

edgar-baxdasrayan2

 

*

*