ԿԳՆ-ն փորձում է ձևաչափը գտնել՝ դիրք պահող զինծառայողների ուսման վարձի զեղչը հստակ կիրառելու համար

«Շատ են բերում փաստաթղթեր, որտեղ տարբեր տիպի ստորագրություններ կան»,- ասում է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։
levon-mkrtchyan

yerkir.am — Բուհ ընդունվելիս մարտական ծառայություն իրականացնող երիտասարդներին` 30 տոկոս, իսկ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ է հասնում: Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

Նախարարը նշեց, որ ԿԳՆ-ն հիմա փորձում է ձևաչափը գտնել  և հստակեցնել` ինչպես տեղեկանալ, թե երիտասարդը մասնակցե՞լ է ապրիլյան քառօրյա պատերազմին:

«Հիմա շատ են բերում փաստաթղթեր, որտեղ տարբեր տիպի ստորագրություններ կան, որ իրենք մասնակցել են ապրիլյան պատերազմին, պետք է փորձենք այստեղ հստակեցնել, հակառակ դեպքում` կունենանք Շուշիի պատկերը` կտեսնենք, որ բոլորը մասնակցել են դրան: Կփորձենք ձևաչափը ճշտել, թե որտեղից պետք է ֆիքսվի` մասնակի՞ց է և եթե մասնակից են, իսկապես, մենք պարտավոր ենք նրանց բեռը թեթևացնել: Հետագայում ևս, եթե որևէ հարց կունենան` թող ինձ դիմեն»,- ասաց Մկրտչյանը:

Ըստ նրա` ապրիլյան իրադարձությունները պիկ էին, բայց դիրքում կանգնած երիտասարդն ամեն օր է ապրիլի մեջ.

«Ի՞նչ տարբերություն` մեկ անգամ ուժեղ հարձակում եղավ, մյուս անգամ` գնդակոծվեց, այսինքն՝ մենք ավելի շատ խնդիրը պետք  է նայենք մարտական հերթապահություն անցկացնողների ձևաչափով, քանի որ 18-19 տարեկան երիտասարդների հետ գործ ունենք, որոնք ամեն օր դիրք են պահում»:

*

*