ՊՆ-ն կհստակեցնի ՌԴ-ից մատակարարվելիք զինտեխնիայի անվանացանկն ու ժամկետները

Կառավարությունը հաստատեց ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին հարցը...
rd-zenq-hayastan

Կառավարությունը հաստատեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ նախագծով պաշտպանական գերատեսչության ղեկավարին հանձնարարվում է ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերն՝  արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

Նախագծով կառավարությունը հանձնարարեց նաև ՀՀ ֆինանսների նախարարին՝ իրականացնել հսկողություն պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը:

Ըստ որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվում է համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016 թվականի ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ, վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:

 

*

*