Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 27,7 %-ով աճել է

Զարմինե Զեյթունցյանը հավելեց, որ իրենց առջև նպատակ ունեն կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը:
zbosashrjik

Զբոսաշրջային այցելությունները 18.2 տոկոսով աճ են գրանցել Հայաստանում 2017-ի առաջին եռամսյակում: Զբոսաշրջիկների թվով Հայաստանում առաջատար են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը: Այսօր կայացած ասուլիսում այս մասին ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Նրա խոսքով՝  աճել է նաև  Թուրքմենստանից՝ 132 տոկոս, Ուզբեկստանից՝ մոտ 200 տոկոս, ինչպես նաև Իրաքից, Կանադայից և Իսպանիայից այցելողների թիվը: Այս տարվա հունիսի տվյալները ևս 27,7 տոկոս աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Զարմինե Զեյթունցյանը հավելեց, որ իրենց առջև նպատակ ունեն կրկնապատկել զբոսաշրջիկների  թիվը:

Համաձայն սահմանային անցման կետերից ստացված տվյալների՝ Հայաստան այցելությունների ընդհանուր թիվը 2017-ի առաջին 6 ամիսներին եղել է 1 միլիոն 350 հազար 791: Այս ցուցանիշը 24,3 տոկոսով աճել է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

*

*