«Զբաղված մարդկանց թիվն աճել է 17 տոկոսով». Արտեմ Ասատրյան

Զբաղվածության ծրագրերում ընդգրկված 13470 անձ աշխատանք է ձեռք բերել:
ashkhatanq

Անցած տարվա ընթացքում աշխատանքի զբաղվածության ծրագրերում ընդգրկված 13470 անձ աշխատանք է ձեռք բերել: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տարածքային կենտրոնների միջնորդությամբ զբաղված մարդկանց թիվն աճել է 17 տոկոսով», — ասաց Ասատրյանը:

*

*