Ընտանեկան բռնության դեմ պայքարի գործողությունները պետք է լինեն ոչ թե արձագանքող, այլ նախաձեռնող. Զարուհի Բաթոյան

Տեղի է ունեցել «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով ազգային համաժողով
zaruhi-batoyan

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով ազգային համաժողով: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ չկա որևէ հասարակություն և երկիր, որտեղ առկա չէ ընտանեկան բռնության խնդիրը:

«Ընտանեկան բռնության դեմ պայքարի գործողությունները պետք է լինեն ոչ թե արձագանքող, այլ նախաձեռնող: Այս խնդիրների լուծումը պետք է լինի կառուցողական համագործակցության միջոցով»,- ասաց Բաթոյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ իրենց իրականացրած աշխատանքի գերակա նպատակն է ձևավորել ավելի արդար հասարակություն, որը հիմնված է արժեքների վրա:

«Հայաստանը բավականին հավակնոտ բարեփոխումներ է նախաձեռնել, ԵՄ-ն պատրաստ է աջակցելու բոլոր այդ նպատակների իրագործման համար»,- նշեց Սվիտալսկին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի խոսքով՝ իրենց գերատեսչությունն իրավական ապահովման խնդիրները լուծելու առումով միշտ պատրաստ է աջակցել և համագործակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև քաղհասարակության հետ:

*

*