Մանրամասները՝ Զարթոնքում տեղի ունեցած միջադեպից

Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում:

Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ էր Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում:  Գյուղացիները  փակել էին երկաթգծի՝ իրենց բնակավայրի տարածքով անցնող հատվածը, ու  պահանջում էին Զարթոնքի գյուղապետի եւ նրա դստեր՝ համայնքի դպրոցի տնօրեն Մանուշ Սարգսյանի հրաժարականը:

Պատճառն էլ՝ երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում տեղի ունեցած ծեծկռտուքն է:  Ըստ բնակիչների՝ Մանուշ Սարգսյանը  հայհոյել է գյուղի կանանց: Օրվա ընթացքում համայնքում կրքերն այնքան են բորբոքվել, որ գյուղում հնչել են նաեւ կրակոցներ: Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության: Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով, առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից:

Մեր նկարահանող խումբը եղել է Զարթոնքում, մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Թամարա Գասպարյան

*

*