Բացվեց քաղաքացիների սպասարկման գրասենյակ Զառիթափի եւ հարակից համայնքների համար

«Մեկ կանգառ, մեկ պատուհան». այս սկզբունքով տարբեր ծառայություններ են մատուցվում մարզերի բնակիչներին:

«Մեկ կանգառ, մեկ պատուհան». այս սկզբունքով տարբեր ծառայություններ են մատուցվում մարզերի բնակիչներին: Քաղաքացիների սպասարկման այդպիսի գրասենյակ է բացվել նաեւ Զառիթափ համայնքում: Դրա բացմանը ներկա էր աշխատանքային այցով Վայոց Ձորի մարզում գտնվող Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Այսպիսով Վայոց ձորի մի շարք համայնքների բնակիչների կմատուցվեն համապատասխան ծառայություններ, ինչպես նաեւ կբարձրանա համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը։ Նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ նմանատիպ գրասենյակների գործունեությունը կարեւոր է հատկապես վարչատարածքային բարեփոխումների շրջանակում։

«Խոշորացվող համայքների համար սա կարեւոր գործիք է, որի միջոցով մեր կենտրոնը պետք է կապ ունենա միացվող համայնքների հետ։ Քաղաքացին դժվարություն չպետք է ունենա որեւէ ծառայություն ստանալու համար։ Առաջիկայում Կառավարությունը հաստատելու է նաեւ տարածքների զարգացման ծրագիրը եւ սկսելու ենք լուրջ ներդրումներ իրականացնել»։

Զառիթափի գրասենյակը հիմնադրվել է նախարարության եւ «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության» համագործակցությամբ իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության, ինչպես նաեւ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության համաֆինանսավորմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*