Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ․․․
zareh-sinanyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝  Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար։

Այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում։

Զարեհ Սինանյանը Գլենդելի (ԱՄՆ) քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։

Ծնվել է 1973-ին՝ Երևանում։ Հայրը պոլսեցի է, Խորհրդային Հայաստան էր հայրենադարձվել 1946-ին։ Մայրը թալինցի է։

1988-ին ընտանիքով տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ Սինանյանը իրավաբանի կրթություն է ստացել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։

Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ դարձել է 2014-ին։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։

*

*