Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո ամերիկահայերից շատերը ներգաղթի մտադրություն ունեն

Նրա խոսքով`մարդկանց մի խումբ կա, ովքեր արդեն վերադարձել են հայրենիք և որոշել են հաստատվել այստեղ
bryusel-odanavakayan

Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հայերը մտածում են տուն վերադառնալու մասին:

«Մեդիա կենտրոն»-ում հունիսի 22-ին կայացած հարցազրույց-ասուլիսին այս մասին ասաց  Գլենդելի (ԱՄՆ) քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Նա վերադառնալու ցանկություն ունեցողներին երկու խմբի բաժանեց` մարդիկ, ովքեր  հոգեբանորեն շատ կապված են մնացել հայրենիքին, բայց ինչ-ինչ պատճառներով գաղթել են  Ամերիկա, և մարդիկ, ովքեր անապահով են, օրինակ՝ Հարավային Կալիֆորնիայում ապրող հայերը, որտեղ կյանքը շատ է թանկացել: «Ամերիկայի հայերն ամեն օր հետևում են նորություններին` հասկանալու համար, թե ինչ է կատարվում հայրենիքում, ինչպես նաև ակնկալելով նոր բացահայտումներ»,-ասաց Սինանյանը:

Նրա խոսքով`մարդկանց մի խումբ կա, ովքեր արդեն վերադարձել են հայրենիք և որոշել են հաստատվել այստեղ: «Բիզնես միջավայրը ևս հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու պահանջարկով»,-ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է զբոսաշրջիկներին, ովքեր Հայաստան են գալիս իրենց հանգիստն անցկացնելու նպատակով, Սինանյանը նշեց, որ նրանք մի շարք խնդիրների են բախվում այստեղ: «Նախ՝ Ամերիկայից Հայաստան հասնելը բավական թանկ հաճույք է, այստեղ չկան էլեկտրոնային պորտալներ հեռախոսների համար նախատեսված, որպեսզի, օրինակ, ԱՄՆ Վերմոնտ նահանգից Հայաստան եկող զբոսաշրջիկը կարողանա կողմնորոշվել տեղանքում, ինֆորմացիոն վակուում կա»,-նշեց նա:

Անդրադառնալով Հայաստանից ԱՄՆ տեղափոխվողներին՝ Գլենդելի քաղաքապետը հավելեց, որ շատ հաճախ մարդիկ բախվում են աշխատանք ունենալու խնդրի հետ: «Մարդու կրթությունն ու աշխատանքային փորձը շատ դեպքերում չեն հետաքրքրում տեղի գործատուներին, և մարդիկ ստիպված են լինում ամեն ինչ սկսել զրոյից»,-ընդգծեց բանախոսը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները