Գյումրիում հրաժեշտ են տալիս ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանին

Յուրի Վարդանյանի աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան՝ Գյումրի:
yuri-vardanyan

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան՝ Գյումրի:

Գյումրեցիները հնարավորություն ունեցան վերջին հրաժեշտը տալ անվանի ծանրորդին Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, իսկ ժամը 18։00-19։00-ը կայացել է հոգեհանգստի արարողությունը:


Անվանի ծանրորդին հարգանքի տուրք մատուցելու են գալիս մարզիկները, ընկերներն ու հարազատները:

Աշխաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո Հայաստան վերադառնալով՝ անմիջապես օդանավակայանից Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցի էր եկել նաեւ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:

 

*

*