Ոստիկանությունը 41 ահազանգ է ստացել

Հետաքննություն է կատարվում 13 ահազանգով:
tim-yntrutyunner

Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ մայիսի 14-ի ժամը 18-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 41 ահազանգ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ահազանգերից 2-ը ստացվել է քաղաքացիներից, 11-ը՝ ոստիկանության ծառայողներից, 15-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 1-ը՝ հանձնաժողովի անդամներից, 10-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 2-ը՝ այլ աղբյուրներից:

Հետաքննություն է կատարվում 13 ահազանգով: Այդ թվում՝ ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերով:

Մնացած ահազանգերը գտնվում են ստուգման փուլում:

*

*