Եվրոպայից հայերին արտաքսում են՝ հեղափոխությունից հետո Հայաստանն ապահով է. Միգրացիոն ծառայությունը զգուշացնում է

Սա վերաբերում է նաև այն մարդկանց, որոնք Եվրոպա են մեկնում՝ աշխատանք գտնելու

Եվրոպայից զանգվածաբար արտաքսում են մեր քաղաքացիներին՝ թավշյա հեղափոխությունից  հետո Հայաստանը համարելով ապահով պետություն: Yerkir.am-ի հետ հարցազրույցում Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ասաց, որ արտերկրում Հայաստանն արդեն ընկալում են իբրև ժողովրդավարական պետություն, հետևաբար, վերացել են շատ հիմքեր, որոնցով նախկինում ապաստան էին տրամադրում:

«Դասական իմաստով, որևէ երկիր այլ երկրի քաղաքացու տալիս է ապաստան և փախստականի կարգավիճակ այն դեպքում, եթե նրա քաղաքացիության երկիրը չի երաշխավորում տվյալ անձի կյանքը, նրա անվտանգությունը, կամ ինչ-ինչ հատկանիշներից ելնելով՝ նա հետապնդումների է ենթարկվում: Հայաստանում այսօր այդ ամենը չկա, դրա համար նաև, համարելով ապահով պետություն, նրանք հետ են վերադարձնում մեր քաղաքացիներին»,- ասաց նա:

Սա վերաբերում է նաև այն մարդկանց, որոնք Եվրոպա են մեկնում՝ աշխատանք գտնելու՝ տնտեսական միգրանտներին:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

*

*