«Yes Armenia» ծրագրին դիմողների մեկ երրորդը սփյուռքից է

Հոկտեմբերի 10-ի դրությամբ դիմել են ավելի քան 170 անձ:
yes-armenia

Երիտասարդներին ՀՀ պետական գերատեսչություններում աշխատելու հնարավորություն ընձեռող «Yes Armenia» ծրագրին հոկտեմբերի 10-ի դրությամբ դիմել են ավելի քան 170 անձ:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ծրագիրն իրականացնող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի (ՌՆԿ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, դիմողների 30-40 տոկոսը սփյուռքից են: «Ծրագիրն իրականացնում ենք Եվրամիության տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ, որի շրջանակներում ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացիություն ունեցող շուրջ 20 երիտասարդ 12 ամիս կաշխատեն ՀՀ  նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում»,-ասաց Խաչատուրյանը` ավելացնելով, որ ծրագրի մեկնարկը կտրվի նոյեմբերին:

*

*