Երկրի առավոտը

«Երկիր մեդիայի»՝ աշխատանքային թոհ ու բոհից ու աշխարհի աղմկոտ աչքից թաքնված այգին

Լուրերի մեծ հոսքը, դրական ու բացասական հույզերի լրագրողական առավոտը մեղմացնում է «Երկիր մեդիայի»` աշխատանքային թոհ ու բոհից ու աշխարհի աղմկոտ աչքից թաքնված այգին:

Այստեղ իշխող ու այստեղից տարածվող առավոտյան խաղաղությունը, խոտերի, ծաղիկների թարմությունը, օդը եւ լռությունը ապահովում են հետագա ողջ օրվա աշխատանքային առույգությունը: Բնության թարմությունը փոխանցվում է մտքերին, որից էլ ստեղծվում է հետաքրքիր լրագրությունը:

Բարի լույս՝ երկրից:

Հեղինակ՝

Հրաչուհի Ալմաստյան

*

*