«Երկիր Ծիրանին» առաջարկում է Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրել

Հուշարձանի կառուցման համար նախատեսվում է անցկացնել բաց մրցույթ ․․․
myasnikyani-ardzan

Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում, տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:

Հարցը քննարկման կդրվի նաեւ Երեւանի ավագանու՝ մարտի 19-ին կայանալիք նիստում:

Հուշարձանի նախագծային ու շինարարական աշխատանքների ֆինանսավորումն առաջարկվում է իրականացնել հանրության միջոցների հաշվին՝ դրամահավաք անցկացնելու միջոցով: Հուշարձանի կառուցման համար նախատեսվում է անցկացնել բաց մրցույթ՝ «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգով:

*

*