«Երկիր ծիրանի»-ի՝ փողոց անվանակոչելու եւ արձան տեղադրելու առաջարկները մերժվեցին

ՀՀԿ-ական անդամները դեմ քվեարկեցին, «Ելք» խմբակցությունը բացակայում էր դահլիճից
avagani-cirani

Երեւանի ավագանին մերժեց «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից Վազգեն Սարգսյանի փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելու առաջարկը:

Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները դեմ քվեարկեցին առաջարկին, «Ելք» խմբակցությունը քվեարկության ընթացքում բացակայում էր դահլիճից եւ նիստին հետեւում էր լրագրողների համար նախատեսված սենյակից:

Երեւանի ավագանին մերժեց նաեւ «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման առաջարկը:  Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աննա Ասատրյանն ասաց, որ  առաջարկված նախագիծը մերժելի է եւ ժամանակավրեպ: «Սա ոչ թե Ազգային ժողովն է, այլ ավագանին, եւ քաղաքական հարցերն այստեղ տեղ չունեն, իսկ ինչ վերաբերվում է Մարտի մեկի զոհերին, ապա այդ ցավը բոլորինս է»,-հավելեց նա:

 

 

*

*