Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած մեծ տարիքին, լինի միշտ երիտասարդ․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձով շնորհավորել է քաղաքի տոնը
hayk-marutyan-qaxaqapetarani-arajin-nist2 (1)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձով շնորհավորել է քաղաքի տոնը՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը:

«Սիրելի′ երևանցիներ, երևանցի ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն Երևանի բնակիչների, այլ ամբողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սիրում են Երևանը, այն համարում են իրենց հարազատ վայրը: Չէ՞ որ Երևանը ողջ հայության մայրաքաղաքն է: Եվ այսպես, սիրելի′ երևանցիներ, շնորհավորում Երևանի 2800-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած մեծ տարիքին, լինի միշտ երիտասարդ, առույգ և ուժերով լի քաղաք», — մաղթել է քաղաքապետը:

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի տոնի առթիվ բազմաթիվ միջոցառումներ են լինելու. վազք, հեծանվազազք, որին մասնակցելու է նաև Հայկ Մարությանը, ով ողջ օրը շրջելու է քաղաքում, հանդիպելու և զրուցելու է երևանցիների հետ, որպեսզի շնորհավորի և ստանա շնորհավորանքներ՝ քաղաքի տոնի կապակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյությում:

*

*