Վերանշանակվեցին Երեւանի քաղաքապետի երեք տեղակալները

Տարոն Մարգարյանը նրանց բեղմնավոր աշխատանք մաղթեց։
taron-margaryan-unigraf-x

Երեւանի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիստում Երևանի քաղաքապետի տեղակալներ վերանշանակվեցին Վահե Նիկոյանը, Դավիթ Օհանյանը եւ Արամ Սուքիասյանը:

Քվեարկության արդյունքում ավագանու 57 կողմ եւ 5 դեմ ձայներով Վահե Նիկոյանը նշանակվեց քաղաքապետի տեղակալ: Դավիթ Օհանյանի քաղաքապետի տեղակալ նշանակվելուն կողմ քվեարկեց նիստին մասնակից ավագանու անդամներից 45-ը, դեմ քվեարկեց ավագանու անդամներից 5-ը, եւ ձեռնպահ քվեարկեց ավագանու անդամներից 11-ը: Արամ Սուքիասյանի՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակվելուն կողմ քվեարկեց ավագանու նիստին ներկա անդամներից 45-ը, դեմ 5-ը եւ ձեռնպահ 12-ը:

«Շնորհավորում եմ Երեւանի քաղաքապետի տեղակալներին եւ մաղթում նրանց բեղմնավոր աշխատանք»,-ասաց Տարոն Մարգարյանը:

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները ավագանու նիստի օրակարգում ընդգրկված այս հարցը բոյկոտեցին: Նրանք նշում էին, որ Վահե Նիկոյանը զինվորական ծառայություն չի անցել: Վահե Նիկոյանը նշեց, որ զինվորական ծառայությունից ազատվել է գիտական աստիճան ստանալու եւ մասնագիտական աշխատանք կատարելու կապակցությամբ:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: 

*

*