Երեւանի քաղաքապետարանում 145 «թեժ» հեռախոսազանգ է ստացվել

Դրանցից 122-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան
heraxos-tej-gic

Հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 145 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 122-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 23 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 65 հեռախոսազանգ, որոնցից 60-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

*

*