Երեւանի պետական համալսարանը տոնում է հիմնադրման 99-ամյակը

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի առաջին հանրապետության կառավարության նիստում քննարկվում եւ հավանության է արժանանում...

Այս տարի Երեւանի պետական համալսարանը տոնում է հիմնադրման 99-ամյակը:

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի առաջին հանրապետության կառավարության նիստում քննարկվում եւ հավանության է արժանանում Հանրային կրթության նախարար Գեւորգ Մելիք-Ղարագյոզյանի զեկույցը` Պետական համալսարան ունենալու անհրաժեշտության մասին: Ընդունվում է օրենք «Հայաստանում համալսարան բանալու եւ նրա նախնական ծախսերը հոգալու համար 300 հազար ռուբլի հատկացնելու մասին»: Մի քանի ամսից Ալեքսանդրապոլի առեւտրային վարժարանում մեծ հանդիսավորությամբ բացվում է Հայաստանի պետական համալսարանը` պրոֆեսոր Յուրի Ղամբարյանի տեսչությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*