Երեւանում ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ

...նախապատրաստվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին
vostikanutyun (1)

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին:

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։

«Հայցում ենք ձեր ներողամտությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով աջակցություն»,- ասված է հայտարարության մեջ։

*

*