Երեւանի ավագանու նիստը՝ ուղիղ

Քննարկվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի գործունեության ընդլայնման հարցը

Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը: Օրակարգում ընդգրկված է 12 հարց:

Ավագանու այսօրվա նիստի ընթացքում քննարկվելու է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի գործունեության ընդլայնման և դրանով պայմանավորված հաստիքների ավելացման անհրաժեշտության հարցը: Նախատեսվում է հաստիքների թիվը հասցնել 635-ի:

«Հաշվի առնելով, որ «Սանիթեք» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի ամբողջ վարչական տարածքում ընդհանրապես չեն կատարում ծառայությունների մատուցման իրենց պայմանագրային պարտավորությունները, Երևան քաղաքի տասներկու վարչական շրջաններում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններն իրականացվելու են Հիմնարկի միջոցով: Անհրաժեշտություն է առաջացել Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու նպատակով ընդունել ներկայացված որոշման նախագիծը»,- ասված է նախագծում:

*

*