«Վերնիսաժի» բարեկարգման նախագծերը կներկայացվեն հանրային լայն քննարկման

Ուշադրության կենտրոնում են նաեւ Ծիծեռնակաբերդի հարակից լանջի եւ Բուսաբանական այգու կանաչապատման...
vernisaj

Մայրաքաղաքում «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման եւ արդիականացման ծրագրի հետ կապված՝ վարձակալի հետ քննարկվել է տվյալ հատվածի վերակառուցման ծրագիրը, կազմվել են 4 էսքիզային նախագծեր, որոնք առաջիկա օրերին կներկայացվեն հանրային լայն քննարկման:

Երեւանի քաղաքապետարանի փոխանցմամբ, բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են այգիների մաքրման աշխատանքները:

Ապրիլի 9-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի կազմակերպման նպատակով գույքագրված բոլոր  տարածքներում սկսվել են նախապատրաստական աշխատանքները;

Նշվել է, որ համաձայն քաղաքապետի հանձնարարականի, ուշադրության կենտրոնում են նաեւ Ծիծեռնակաբերդի հարակից լանջի եւ Բուսաբանական այգու կանաչապատման ու խնամքի աշխատանքները: Հաղթանակ եւ Օղակաձեւ զբոսայգիներում եւս շարունակվում են  բարեկարգման աշխատանքները:

*

*